Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը. Քաղաքագետ

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։ Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է՝ այսօր մեզ առաջարկվում է խաղաղության մի ձևաչափ, որը կառուցված է միակողմանի զիջումների, ուժի մշտական սպառնալիքի և «խաղաղություն» բառի ներքո նոր պահանջների ընդունման վրա։ Այս մոտեցումը ծնում է նոր ճգնաժամերի ռիսկ։

«Այս պայմաններում «Երաշխավորված խաղաղություն» գաղափարը դառնում է սկզբունքային քաղաքական այլընտրանք։ Այն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես հույս կամ հայտարարություն, այլ որպես ինստիտուցիոնալ, իրավական և վերահսկելի պայմանավորվածությունների համակարգ։ Փոքր պետության համար խաղաղության ցանկացած համաձայնություն, որը չունի միջազգային երաշխիքներ և վերահսկողության հստակ մեխանիզմներ, դատապարտված է խախտման՝ հատկապես այն պարագայում, երբ կողմերի միջև առկա է ուժային ակնհայտ դիսբալանս։

Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Այն խաղաղության հարցը հանում է քարոզչական դաշտից և տեղափոխում պետական ռազմավարության մակարդակ։ Մեր համոզմամբ՝ ընտրություններից հետո այս ծրագիրը պետք է դառնա ոչ միայն ներքաղաքական օրակարգ, այլ Հայաստանի հստակ ձևակերպված առաջարկը միջազգային հանրությանը։ 

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել իմ համոզմունքը․ ոչ մի խաղաղության մոդել չի կարող աշխատել առանց ներքին ամրության։ Միջազգային փաստաթղթերը չեն փոխարինում պետության ներսում քաղաքական համերաշխությանը, հասարակական վստահությանը և կառավարման արդյունավետությանը։ Հետևաբար խաղաղության քաղաքականությունը պետք է սկսվի երկրի ներսում՝ ինստիտուտների վերականգնմամբ, օրենքի գերակայությամբ և պետական պատասխանատվության վերարժևորմամբ։

Տնտեսական անվտանգությունն այս մոտեցման առանցքային բաղադրիչն է։ Առանց ուժեղ տնտեսության չկա արդյունավետ դիվանագիտություն, չկա պաշտպանունակ բանակ և չկա լիարժեք ինքնիշխանություն։ Ազնիվ քաղաքական խոսքը պարտադրում է ընդունել, որ այսօր ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսության համար չունի իրատեսական այլընտրանք։ Դա գաղափարական ընտրություն չէ, այլ տնտեսական փաստ։

Սա, սակայն, չի նշանակում սահմանափակվել մեկ ուղղությամբ։ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր տնտեսական և տեխնոլոգիական քաղաքականություն։ Արևմուտքի հետ համագործակցությունը կարևոր է նոր տեխնոլոգիաների, կառավարման մշակույթի և ներդրումների տեսանկյունից։ Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ հարաբերությունները բացում են զարգացման լրացուցիչ հնարավորություններ։ Այս ամենը պետք է կառուցվի ոչ թե աշխարհաքաղաքական հակադրությունների, այլ փոխլրացման և շահերի համընկման սկզբունքի վրա։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացումը։ Այլընտրանքային ճանապարհների գործարկումը՝ Հայաստան–Վրաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան ուղղություններով, զուտ տնտեսական խնդիր չէ։ Դա անվտանգության ռազմավարական գործիք է, որը նվազեցնում է կախվածությունները և բարձրացնում Հայաստանի արժեքը տարածաշրջանային համակարգում։

Երաշխավորված խաղաղությունը նաև սոցիալական և հոգեբանական վիճակ է։ Դա այն իրավիճակն է, երբ քաղաքացին իր կյանքը պլանավորում է ոչ թե ամիսներով, այլ տարիներով, երբ ծնողը վստահ է իր երեխայի ապագայի նկատմամբ, երիտասարդը ապագա է տեսնում հայրենիքում, գործարարը ներդրում է կատարում կանխատեսելի միջավայրում, իսկ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն բանակ, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

«Երաշխավորված խաղաղություն»-ը Հայաստանի վերականգնման և ազգային վերածննդի առանցքային գաղափարն է։ Այն պահանջում է քաղաքական հասունություն, հաշվարկված որոշումներ և ազնիվ խոսք հասարակության հետ»,-նշում  նա։