ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
Մամուլ

Կարգալույծ հոգևորականներին թաղման չեն կանչում, պսակադրություններ չեն վստահում․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

 - Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հերթական շրջիկ պատարագին է մասնակցել՝ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Նա այս անգամ պատարագին ներկայացել է աննկատ` անակնկալ կերպով, եւ չի հրահանգել զեղչել Վեհափառի անունը, ինչպես նախորդ ֆեյք պատարագների ժամանակ: Պատարագն էլ ընթացել է ըստ կարգի` կաթողիկոսի անվան հիշատակումով: Կարծես թե իրավիճակ է փոխվել, ու վերջակետ է դրվում հակաեկեղեցական այս արշավին…. գուցե Փաշինյանը վախենո՞ւմ է ընտրություններին ընդառաջ սադրել մարդկանց, բախումների գնալ, գուցե հասկացե՞լ է, որ այս հարցում չունի հանրային աջակցություն:

- Իրականում, այս հակաեկեղեցական արշավը Փաշինյանին որեւիցե առավելություն չի տալիս, վաղը եթե օրինակի համար նա կաթողիկոսի դեմ ինչ-որ քայլ անի, օրինակ` կալանավորի, իր վարկանիշը դրանից ավելի կնվազի: Ի վերջո, նա այդքան օրենքներ է խախտում, սահմանադրություն է շրջանցում, ինչ ասես՝ անում է: Իսկ այդ «պատարագներին» նա շարունակաբար հրամայում էր մարդկանց բերել մարզպետարաններից, դպրոցներից, մանկապարտեզներից եւ այլ պետական կառույցներից, բայց այդպես ինչքա՞ն կարելի է: Հասարակության այդ հատվածը մի օր խոսում է, ինչքան էլ որ լրագրողներից վախենան, լռեն նրանց ներկայությամբ, միեւնույն է` մի տեղ պատմում են, ի վերջո՝ այդ ամենը, մեծ հաշվով, ակնհայտ է: Մարդիկ դժգոհում են: Համոզված եմ, որ իշխանությունները հետեւում են հասարակության արձագանքին, կարդում են լրատվամիջոցների նյութերի տակ գրվող մեկնաբանություններն ու հասկանում, որ չեն վայելում հանրության սերն ու վստահությունը: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշեց առանց տեղյակ պահելու գնալ եկեղեցի, որպեսզի տեսնի իրական պատկերը: Նա տեսավ, որ եկեղեցին լիքն է: Անիմաստ ծափողջույններ չեղան, Վեհափառի ու առաջնորդի անունները հնչեցին, աղոթք արվեց, ամեն ինչ շատ նորմալ ընթացավ, եւ վարչապետը՝ ինքը, պետք է իրավիճակից դասեր քաղի, առնվազն պետք է այնպես անի, որ Եկեղեցու հետ հարաբերություններն առողջանան, քանի որ Եկեղեցին է ազգային գաղափարախոսության հիմքը: Չի կարող ազգն առանց Եկեղեցու գոյատեւել: Եվրոպայում անգամ հասկացել են, որ առանց հոգեւոր արժեքների չի կարող ճիշտ հասարակություն ձեւավորվել: Պետության եւ Եկեղեցու միջեւ պետք է փոխադարձ հարգանք ու երկխոսություն լինի: Այժմ նրանք ի՞նչ են անում՝ խոնարհվում են Ալիեւի առաջ, այն դեպքում, երբ Բաքվի բանտերում գերիներ ունենք, նման իրավիճակում գնում են Ալիեւի ձեռքը սեղմելու, ճանապարհ են տալիս նրան: Եթե այսպես շարունակվի, այս մարդիկ անգամ խորհրդարանում չեն հայտնվելու, էլ ուր մնաց՝ վերարտադրվեն:

- ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանը, որ միացել էր հակաեկեղեցական արշավին` մյուս 9 եպիսկոպոսների հետ, դարձի եկավ եւ վերադարձավ Եկեղեցի, այն դեպքում, երբ մի քանի անգամ կաթողիկոսի դեմ հայտարարություններ էր արել: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

- Փառք Աստծո, տիրադավների թիվը պակասել է, ոչ թե՝ ավելացել: Ցավալի է, որ նրանք կան, բայց քիչ են: Նրանք կազմում են չնչին փոքրամասնություն: Եկեղեցու մեծ մասն իր հավատարմությունն է հայտնում առ Աստված, առ Մայր Աթոռ, առ Վեհափառ: Հավանաբար, նրանք արդեն հասկանում են, որ հակաեկեղեցական պայքարն անիմաստ է, որ այդ շարժումը չունի աջակցություն, այն դրսից է թելադրվում եւ հովանավորվում: Այդ արշավը կարող է դեռ երկար շարունակվել, սակայն ոչ առաջվա ագրեսիվ ու ինքնավստահ քայլերով, քանի որ հասարակության կողմից այդ ամենն ունեցավ մեծ հակազդեցություն: Ի վերջո, մեր հասարակության մեծամասնությունը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն եւ իր գահակալին, մարդիկ վստահում ու սիրում են իրենց ուխտապահ հոգեւոր հովիվներին: Այսօր տեղեկացա, որ Օհանավան գյուղում Ստեփան Ասատրյանին այլեւս ոչ մի թաղման չեն կանչում, ոչ մի պսակադրություն չեն կատարում նրա ձեռամբ:

- Բայց նա օրեր առաջ մեզ վստահեցնում էր, որ մարդիկ իրեն վստահում ու սիրում են եւ չեն դադարում այցելել իր մոտ:

- Հովհաննավանքում գրեթե պսակներ չեն լինում, հասարակությունը նրանից խորապես հիասթափվել է, եթե առաջ շաբաթը տասնյակ պսակադրության արարողություններ էին լինում Հովհաննավանքում, ապա հիմա անգամ ամսվա մեջ մեկ-երկու պսակադրության արարողություն չի լինում, որն էլ լինում է` ուղղորդված է, ձեւի համար են անում, որ, տեսեք՝ պսակ է կատարվում Հովհաննավանքում: Թալինում վերջերս Տեր Հայկը զբաղված էր, ոչ մեկը չցանկացավ, որ կարգալույծ Տեր Արամայիսը որեւէ գործողություն կատարի, եւ դա՝ այն դեպքում, երբ նրան մարդիկ սիրում էին, լավ հարաբերություններ ունեին հետը: Օրինակ` հանգուցյալի երեխաները պնդել էին, որ իրենց հոր հուղարկավորությունը չկատարվի կարգալույծ քահանայի կողմից, մարդիկ ինձ եկան, Բյուրականից տարան մինչեւ Թալին…. հասարակությունը հասկանում է, թե ինչ է կատարվում: Ֆեյսբուքում գուցե մի քանիսը տպավորություն են ստեղծում, թե տիրադավներն ունեն աջակցություն, բայց իրական կյանքում նրանց ոչ մեկը չի ընդունում: