Սիրիական բանակը ենթարկվել է ահաբեկիչների հարձակմանը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները զինված հարձակում են գործել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգում։
Այս մասին հաղորդել է Syria TV-ն։
Հաղորդագրության համաձայն՝ զինյալները հարձակվել են Իրաքին սահմանակից Բուքամալ քաղաքում գտնվող Սիրիայի բանակի 86-րդ դիվիզիայի շտաբի վրա։
Կառավարական ուժերը կորուստներ են կրել, զոհերի թիվը ճշտվում է։
Փետրվարի 24-ի կեսօրին Եփրատ գետի արևելյան ափին գտնվող ալ-Բաղուզ և Սուս շրջանների ներքին անվտանգության անցակետերը ենթարկվել են հրետակոծության։ Երկու հարձակումների պատասխանատվությունն էլ ստանձնել են ԻՊ խմբավորումները։
Փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը զինյալները հարձակվել են Մայադին քաղաքում գտնվող բանակի շտաբի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ զինվոր։