Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-յան նախագծի եթերում անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Լիդսի» հետ կապված միջադեպին՝ խոսելով ակումբի կողմից դրսևորված անհասկանալի մոտեցման մասին:
Ֆուտբոլիստի հավաստմամբ՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը մեկուկես օր առաջ իրեն զանգահարել է անհայտ մի անձ և տեղեկացրել, որ «Լիդսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել՝ վարձակալություն՝ հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու պայմանով։
«Ես նրան հարցրի. «Ինչո՞ւ եք ինձ զանգահարում, ընդհանրապես ովքե՞ր եք դուք»: Ես գործակալ չունեմ, ուստի հորդորեցի ուղիղ ակումբ զանգահարել: Պատուհանի փակմանը մնացել էր ընդամենը մեկ օր, ուստի ես այդ զրույցին ամենևին լուրջ չվերաբերվեցի: Ցավոք, նման դեպքեր անընդհատ են գրանցվում»,- նշել է Սպերցյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։