ԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ
Քաղաքականություն

Ինքնաքայքայվել ու հիմարի տեղ դրած՝ քայքայում են ընտրողներին․ արջն ու գայլը՝ «ջան ու ջիգյար», համակիրները՝ «թուր ու թվանք»

Հայաստանի 2 հիմնական «ուժեղ» ընդդիմությունները, որոնք այսօր խորհրդարանում են ժողովրդի ձայների մեծամասնության շնորհիվ, հիասթափեցնում են իրենց ընտրողներից շատերին։

Խորհրդարանում ներկայացված  «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, մի կողմից հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակը գործող իշխանության դեմ պայքարն է, մյուս կողմից սոցցանցերում միմյանց թիրախավորելու առիթը բաց չեն թողնում:

Նողկալի է․ երբ բացում ես Ֆեյսբուքն ու տեսնում, թե ինչպես են այս թևերի ներկայացուցիչները միմյանց վրա քարեր նետում․ էլ քաչալ շուն, էլ գող փիսո, էլ․․․

Մի խոսքով, շատ հանգիստ ու առանց դժվարությունների ընդդիմադիր դաշտը սկսում է ձևավորվել իշխանության պատկերացրածով։

Ու, հավանաբար սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց իշխանությունն է, որ որպես ընդդիմություն դաշտ է գործուղել արտախորհրդարանական նոր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ին։

Սա ավելի է սրում մրցակցությունը․ դաշտը դառնում է բազմաբևեռ, և «ով է գլխավոր ընդդիմությունը» հարցը դառնում է կենտրոնական ու հետին պլան մղում այն հարցը, թե ում դեմ պետք է պայքարել` ով է երկրի խնդիրների գլխավոր պատասխանատուն, թիվ մեկ հողատուն ու դավաճանը:

Ու քանի որ ընտրությունները յոթ սարի հետևում չեն, իսկ այս ուժերի ընտրազանգվածներն էլ մասամբ համընկնում են, այդ պատճառով սրանք պայքարում են ոչ թե իշխանության դեմ, այլ «ընդդիմադիր դաշտի առաջնորդի» դիրքի համար։

Սրանց համար քաղաքական դաշտում ավելի կարևոր է «առաջնային ընդդիմություն» լինելու մրցակցությունը,  քան իշխանություն–ընդդիմություն հակադրությունը։

Ու թքած, որ երկիրը թշնամուն են հանձնում, թքած, որ իշխանությունը շարունակում է անարգել ոչնչացնել երկրի արժեհամակարգը, քայքայել եկեղեցին ու հավատքը, թքած, որ խաղաղության շղարշի ներքո երկիրը թշնամուն նվիրելուց 5 է պակաս ու, ի վերջո, թքած երկրի վրա, կարևորը լուծեն` ով է իրենցից ավելի «ընդդիմադիր»։

Քաղաքական գործիչների միջև այս լարվածությունները սահուն տեղափոխվում է ֆեյսբուքյան հարթակ ու օրակարգ լցնում։ Ու գնաց․․․ Ֆեյսբուքը խրախուսում է սուր, հուզական բովանդակությունը՝ ներընդդիմադիր քննադատություններ, փոխադարձ վիրավորանքներ, սկսում են անցյալը հիշեցնել մեկը մյուսին ու այս ամենով, դեռ սթափ ու ադեկվատ մնացած հատվածի շրջանում, թուլացնում են իրական ընդդիմադիր դաշտի վստահությունը, հիասթափեցնում ընտրողներին, ամրապնդում գործող իշխանության դիրքերը։

Այստեղ հարց է առաջանում՝ սա ռազմավարակա՞ն սխալ է, թե՞ գիտակցված տակտիկա՝ պատասխանը երկակի է։

Մի կողմից սա կարող է լինել իրենց դիրքերն ընդդիմադիր դաշտում ամրապնդելու փորձ։ Մյուս կողմից` իշխանության հետ փոխկապակցված գործողությունների արդյունք, որի շնորհիվ գործող իշխանությունը կվերարտադրվի։

Երկու դեպքում էլ «ընդդիմությունը» հիմարի տեղ է դնում իր ընտրողին․ առաջինի դեպքում նպատակը ոչ թե երկիրը փրկելն է, այլ իշխանության գալը։ Իսկ երկրորդի դեպքում՝ օգնել դավաճան իշխանությանը մնալ իր դիրքում ու դրա դիմաց ստանալ «թուլափայ»՝ անձեռնմխելի պաշտոնի կամ կլորիկ աշխատավարձի ու պարգևավճարների տեսքով։

Ընդդիմությունը վաղուց ինքնաքայքայվել է ու չի տիրապետում իրավիճակին։ Կամ հիմարի տեղ են դնում իրենց ընտրողներին․ այլ կերպ ասած՝ արջն ու գայլը՝ «ջան ու ջիգյար» են անում, համակիրները՝ «թուր ու թվանք»։

Արմինե Մկրտումյան