Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռ է կործանվել
Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ուղղաթիռ է կործանվել։
«Մի քանի րոպե առաջ ուղղաթիռ է կործանվել Խոմեյնիշահրի մոտակայքում գտնվող Դորչե քաղաքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել քաղաքի այգեգործական համալիրի մոտակայքում։
Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։