Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ ՆԳՆ հանձնարարել է բողոքիս լուծում տալ այն պաշտոնատար անձին, որի գործողությունների դեմ բողոք եմ ներկայացրել նախարարին․ Արտակ Սարգսյանի փաստաբանը փաստաթղթեր է ներկայացրել և մանրամասներ հայտնել

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը NEWSPRESS.am-ին է տրամադրել փաստաթղթեր, որոնց մեջ ներկայացված են մանրամասներ՝ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի և գործի ընթացքի մասին։

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 24.10.2025 թ-նի որոշմամբ Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 08.12.2026 թ-նի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է և Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր խափանման միջոցները վերացվել՝ Արտակ Սարգսյանի կողմից իրեն մեղսագրված հանցանքները կատարելու հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Օրենքի համաձայն՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և ենթակա կատարման բոլորի համար։

3. Ստանալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման օրինակը ստանալուն պես, դիմել ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը՝ խնդրելով Արտակ Սարգսյանի ձեռքից հանել նրա տեղաշարժի հսկողությունն իրականացնող էլեկտրոնային սարքը, ինչպես նաև ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով դադարեցնել Արտակ Սարգսյանի սահմանային սահմանափակումը։ Միաժամանակ դիմումներին կից ներկայացրել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման բնօրինակը։

Սահմանային տեղաշարժի սահմանափակումն իրականացվում է ՍԷԿՏ կոչվող ծրագրում անձի տվյալները տեղադրելով։

4. ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունն անմիջապես Արտակ Սարգսյանի ձեռքից հանել է էլեկտրոնային սարքը։

5. 29.12.2025 թ-ին զանգահարել եմ ՀՀ ոստիկանություն տեղեկանալու թե դադարեցվել է արդյոք պաշտպանյալիս սահմանային տեղաշարժի սահմանափակումը։ Ի պատասխան իրավասու անձը հայտնեց, որ ՍԷԿՏ-ը բացելու համար միակ հիմքը դա քննիչի գրությունն է, իրենք քննիչի հետ խոսել են, վերջինս դրան կտրականապես դեմ է, ուստի Արտակ Սարգսյանի նկատմամբ իրականացվող սահմանային տեղաշարժի հսկողությունը չի դադարեցվելու։

6. ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո՝ 29.12.2025 թին էլեկտրոնային եղանակով միջնորդություն եմ ներկայացրել քննիչ Գոռ Դավթյանին, խնդրելով անհապաղ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ Արտակ Սարգսյանի ՍԷԿՏ-ը բացելու համար։

7. 07.01.2026 թ-ին ստացել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ Ռ.Պողոսյանի 29.12.2025 թ-ով թվագրված գրությունն այն մասին, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության քննչական բաժնից Արտակ Գորդերզինի Սարգսյան, ծնված 07.07.1971 թ-ին կենսագրական տվյալներով անձի նկատմամբ թիվ 59104124 քրեական վարույթով 
ընտրված խափանման միջոցի մասին տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից զետեղվել են ՍԷԿՏ համակարգի պահոց, ինչի արդյունքում հիշյալ անձի սահմանային տեղաշարժի նկատմամբ սահմանվել է համապատասխան հսկողություն, որը 29.12.2025 թ-նի դրությամբ շարունակում է գործել։

Ուստի, Արտակ Սարգսյանի սահմանային տեղաշարժի նկատմամբ առկա հսկողությունը կարող է դադարեցվել բացառապես նախաձեռնող մարմնից ստացված գրության /որոշման, հանձնարարականի և այլնի/ հիման վրա։

8. 11.01.2026 թ-ին էլեկտրոնային եղանակով հաղորդում եմ ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 507 հոդ. /Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը/։

9. 11.01.2026 թ-ին էլեկտրոնային եղանակով՝ https://e-request.am  կայքով, գրություն եմ ուղարկել ՀՀ ՆԳՆ նախարարին, տեղեկացնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման պահանջները կատարելուց հրաժարվելով, իր աշխատակիցը հանցանք է կատարում, որից ելնելով, խնդրել եմ հանձնարարել նրան կատարելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պահանջները, այն է՝ դադարեցնել Արտակ Սարգսյանի նկատմամբ ապօրինաբար իրականացվող սահմանային տեղաշարժի հսկողությունը։

Ի հավաստում, գրությանը կցել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման, Արտակ Սարգսյանի ՍԷԿՏ բացելու մասին իմ գրության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության և թրաֆիքինգի
դեմ պայքարի վարչության պետ Ռ.Պողոսյանի 29.12.2025 թ-ով թվագրված գրության պատճենները։ 

10. 14.01.2026 թ-ին ստացել եմ քննիչի 05.01.2026 թ-ով թվագրված որոշումը, որով նա հրաժարվել է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ «ՍԷԿՏ» համակարգում առկա սահմանափակումները վերացնելու համար այն պատճառաբանությամբ, որ համաձայն չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշման հետ և դատախազը պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ
դատարան։

11. 15.01.2026 թ-ին էլեկտրոնային եղանակով հաղորդում եմ ներկայացրել քննիչ Գոռ Դավթյանի և ոստիկանության աշխատակից Ռ.Պողոսյանի դեմ, խնդրելով վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդ.2-րդ մասի /պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը/ և նույն օրենսգրքի 507 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով։

12. 15.01.2026 թ-ին էլեկտրոնային եղանակով քննիչի 05.01.2026 թ-նի որոշումը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին և Երևան քաղաքի դատախազին, խնդրելով քննիչի որոշումը ճանաչել ոչ իրավաչափ և անհապաղ ցուցում տալ նրան Արտակ Սարգսյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Մինչ օրս բողոքիս վերաբերյալ որոշում չի կայացվել։

13. 11.02.2026 թ-ին ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ա.Դանիելյանի կողմից հաստատված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Ռ.Հակոբյանի 06.02.2026 թ-նի գրությունը, որով վերջիններս հրաժարվել են վարույթ նախաձեռնել այն պատճառաբանությամբ, թե իբրև խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանների որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, մինչդեռ տվյալ դեպքում սահմանված ժամկետում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

14. 11.02.2026 թ-ին ստացել եմ նաև 1-ին հաղորդման հիման վրա վարույթ չհարուցելու մասին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Տոնոյանի 06.02.2026 թ-նի գրությունը, որը հաստատվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Մկրտչյանի կողմից։ Քննիչն ու դատախազը իրենց դիրքորոշման հիմքում դրել են կրկին դրել են նախորդ կետում բերված փաստարկները։

15. 12.02.2026 թ-ին էլեկտրոնային եղանակով 2 բողոքներ եմ ներկայացրել։ Առաջինը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազին, երկրորդը՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին։ Բողոքներով դատախազներից խնդրել եմ քննիչների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ և ցուցում տալ նրանց վարույթներ նախաձեռնել։

16. 18.02.2026 թ-ին ստացել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ Ռ.Պողոսյանի 16.02.2026 թ-ով թվագրված գրությունը, որով նա կրկին ինձ տեղեկացնում է, որ ՍԷԿՏ համակարգի պահոցից Արտակ Սարգսյանի տվյալները չեն հանվել։

Այսպիսով, ստացվում է, որ ՀՀ ՆԳՆ հանձնարարել է բողոքիս լուծում տալ այն պաշտոնատար անձին, որի գործողությունների դեմ բողոք եմ ներկայացրել նախարարին։

NEWSPRESS.am-ը նեիկայացնում է նաև Արտակ Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանի կողմից ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացված բողոքն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ Ռ.Պողոսյանի պատասխանը։