Վրաստանը և «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման շուրջ
Վրաստանը, ինչպես և առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալութ յունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջը համաձայնության են եկել վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում էր տարանցման վճարը տալ փողով, այլ ոչ թե գազով:
«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել է տեքստի հաստատումը»,- նշել են նախարարությունում: