Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվել է Իրանի մոտակայքում
ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցին հարակից՝ Իրանի սահմանի մոտ, երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռչում է Իրանի սահմանների մոտ, Բահրեյնից թռիչք է կատարել և չորս ժամ պտտվել Հորմուզի նեղուցի շուրջ։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել էին, թե արդյոք նա պլանավորում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, և նա նշել էր, որ քննարկում է նման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանափակ հարվածը կհամարի ագրեսիայի ակտ։