Ես նախընտրում եմ Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր Թեհրանի հետ համաձայնության գալ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն կրկին սպառնացել է Իսլամական Հանրապետությանը ուժով։
Նա այս հայտարարությունն արել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Ես եմ որոշում կայացնողը։ Ես կնախընտրեի համաձայնագիր կնքել՝ չկնքելու փոխարեն, և եթե մենք չկնքենք, դա շատ վատ կլինի այս երկրի և, ցավոք նրա ժողովրդի համար։ Որովհետև նրանք մեծ են և հրաշալի, և նրանց հետ այդքան վատ բան չպետք է պատահի», - գրել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությանը։