Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։

Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:

Գործուղվող անձը պետք է բավարարի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այսինքն՝ պետք է ունենա ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, ինչպես նաև Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում կատարի նշում՝ հայտնելով իր համաձայնությունը գործուղվելու և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) վերաբերյալ։ Հավակնորդը նաև համակարգում պետք է վերբեռնի իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները։

Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում որոշում է կայացվում 5 տարի ժամկետով տվյալ հավակնորդի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։