Մոտ 300 անտուն ադրբեջանցի է տեղափոխվել բնակվելու օկուպացված Արցախի Մարտունու շրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում է անտու ադրբեջանցիների տեղափոխումն ու բնակեցումը օկուպացված Արցախում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս փուլում օկուպացված Մարտունու շրջան է ուղարկվել 63 ընտանիք։
Ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 290 անտուն մարդ:
Նշվում է, որ առաջիկա օրերին կտեղափոխվի ևս նոր մարդկանց խմբաքանակ: