««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան
«Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում...»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով. «Ես կարող եմ ասել՝ ինչ է տեղի ունեցել. տեղի է ունեցել անվերահսկելի, հայկական, հին շինարարական մեթոդներով աշխատանք:
«Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի... Վաղը այլևս պատվեր չեն ունենա, իրենք գիտակցո՞ւմ են դա»: