Նեպալում ավտոբուսը գետն է ընկել. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ
Նեպալի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել, որի հետևանքով 18 մարդ զոհվել է, իսկ 25-ը՝ վիրավորվել: Վիրավորները հոսպիտալացվել են:
Այս մասին հայտնել է The Kathmandu Post թերթը։
Ավտոբուսը Պոկհարայից ուղևորվում էր Կատմանդու։ Անհայտ պատճառով այն ընկել է Տրիշուլի գետը։
Ավտոբուսում ավելի քան 35 ուղևոր է եղել։ Դհադինգ շրջանի ճանապարհային ոստիկանության պետ Շիշիր Թապան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 18-ի։