Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թաթարստանի ուղղությամբ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երեկ գիշեր հարձակվել են Թաթարստանի վրա։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՀՕՊ ուժերը գիշերը Թաթարստանի Ալմետևսկի շրջանի վրա ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Անօդաչու թռչող սարքի բեկորների կործանումը հրդեհ է առաջացրել Ալմետևսկի արդյունաբերական գոտում։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Կալեյիկինո նավթի պոմպակայանում, որը «Տրանսնեֆտ-Պրիկամյե» գլխավոր նավթային պոմպակայանն է։