ԵԿՄ-ականները ոգեշնչում են առաջնագծի զինվորներին. բացառիկ տեսանյութ Արցախի առաջնագծից
Ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանցիներն ուխտադրժորեն խախտեցին հրադադարը: Թուրքին հատուկ պահվածքով գիշերը կրակ բացեցին խաղաղ բնակչության ու սահմանը պահող զինվորների ուղղությամբ: Թշնամու նենգ քայլը հետ շպրտվեց սահմանապահ զինվորի և նրան օգնության հասած կամավորների կողմից:
Ապրիլի 3-ից երկրապահները Արցախի ողջ երկայնքով կանգնած են Արցախի սահմանը պահող զինվորի կողքին:
«Երկրապահները մեզ պատմում են 90-ականների քաջարի սխրանքներից, մենք ավելի ենք ոգեշնչվում ու կհասնենք Բաքու: Մեր հողը մեր համար սրբություն է»,- ասում է առաջին գծում կանգնած և թշնամու նենգ գործողությունը հետ շպրտած զինվորը:
Ի դեպ այս օրերին ԵԿՄ-ի հետ Արցախի առաջնագծում որպես կամավոր է նաև newspress.am-ի հատուկ թղթակից Անի Գևորգյանը:
Բացառիկ տեսանյութ առաջնագծի