Պակիստանն ավիաhարվածներ է հասցրել Աֆղանստանին. կա 80 զոh
Պակիստանի ուժերն ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանում գտնվող զինյալների դիրքերին՝ սպանելով առնվազն 80 ահաբեկչի:
Այս մասին հաղորդում է «Դաուն» թերթը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության մարմինների աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն՝ կիրակի գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Ֆիտնա ալ-Խավարիջ» կազմակերպության յոթ ճամբարների վրա Աֆղանստանի Նանգարհար, Պակտիկա և Խոստ նահանգներում։
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի զինված ուժերը թիրախային հարվածներ են հասցրել «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորման թիրախներին, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության աֆղանական ճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» դեմ։
Նախարարությունը շեշտել է, որ գործողությունը Պակիստանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ Իսլամաբադում մզկիթի ռմբակոծման պատասխանն էր։ Իրենց հերթին, Աֆղանստանի իշխանությունները հայտնել են Պակիստանի հարձակման հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչների մահվան մասին՝ այն անվանելով սադրանք և երկրի տարածքային ամբողջականության խախտում։