Պուտինն ասել է, թե որն է Ռուսաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային արսենալի զարգացումը մնում է բացարձակ առաջնահերթություն, քանի որ այն ծառայում է որպես Ռուսաստանի անվտանգության երաշխիք։
«Միջուկային արսենալի զարգացումը մնում է բացարձակ առաջնահերթություն, որը ծառայում է որպես Ռուսաստանի անվտանգության երաշխիք և թույլ է տալիս մեզ արդյունավետորեն ապահովել ռազմավարական զսպումը և ուժերի հավասարակշռությունը աշխարհում»,- ասել է Պուտինը Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում՝ Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի լայնածավալ ջանքերը՝ բանակի և նավատորմի ամրապնդման համար՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի զարգացումը, հիմնվելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված մարտական փորձի վրա: