Մինչև վերջին պահն ինձ թվում էր, թե նա կատակել է. տատիկը անակնկալի է բերել Լոռու մարզպետին՝ հեծանիվ խնդրելով (տեսանյութ)
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը րապարակել է տեսանյութ և կից գրել:
«Տատիկը հեծանիվ խնդրեց, անակնկալի եկանք. երազանքն իրականություն դարձրինք: Մինչև վերջին պահն ինձ թվում էր, թե նա կատակել է մեզ հետ»:
Օրեր առաջ Վանաձորի ցերեկային կենտրոն այցի ընթացքում կենտրոնի շահառուներից տիկին Աննան հեծանիվ ունենալու ցանկություն էր հայտնել։ Երկու շաբաթ անց իրականացվեց նրա հեծանիվ ունենալու երազանքը։
Այցի շրջանակում իրականացվեց նաև տիկին Ջուլիետայի ցանկությունը․ ձեռք բերվեց և նրան տրամադրվեց քառահեն ձեռնափայտ՝ ապահովելու անվտանգ և ինքնուրույն տեղաշարժը։