Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել. «Հետք»
«Հետք»-ի տեղեկություններով շուրջ մեկ ամիս առաջ Քրեական ոստիկանության աշխատակիցները ավելին քան 30 անձանց ոստիկանական բաժիններ են տարել, խուզարկություններ իրականացրել։
Այդ շրջանակի մեջ են եղել նաև Աջափնյակի հայտնի դեպքի մասնակիցները։ Այս անձանցից շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, նրանց թվում է եղել օրեր առաջ կրակոցներ արձակած անձը։ Սակայն, արգելված իրեր չեն հայտնաբերվել:
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը:
«Նման անձանց շրջանակներում պարբերաբար օպերատիվ աշխատանք է կատարվում և, եթե լինում են որոշակի օպերատիվ տվյալներ, իրականացվում է բացատրական աշխատանք։ Այո, Ձեր նշած անձանց շրջանում կատարվել է օպերատիվ աշխատանք, խուզարկություններ, սակայն այդ պահին զենք-զինամթերք չի հայտնաբերվել»,- ասում է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։