Տիգրան Արզաքանցյանը նկարահանվել է Սուպեր Սաքոյի տեսահոլովակում
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը նկարահանվել է Սուպեր Սաքոյի և Իվետա Մուկուչյանի համատեղ տեսահոլովակի մեջ։
Տեսահոլովակում քաղաքական գործիչը պոկեր ակումբում վիսկի է խմում, ժեստերով շփվում Սուպեր Սաքոյի հետ։
Չնայած նրան, որ Արզաքանցյանն ամբողջ տեսահոլովակում երևում է ընդամենը մի քանի վայրկյան, նրա շուրջ մեծ աժիոտաժ է առաջացել։
Ի դեպ, Իվետա Մուկուչյանի և Սուպեր Սաքոյի համատեղ երգն ու տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում։