Ռուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
Տնտեսություն

Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթիի» անունից. ինչպես են ինդոնեզական էջերը տեխնիկա «նվիրում». CivilNet

CivilNet-ը գրում է.

Սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել են «Երևան Սիթի» և այլ սուպերմարկետների ցանցերի անվան տակ գործող կեղծ էջեր։ Այս էջերը հայաստանյան օգտատերերին խոստանում են թանկարժեք մրցանակներ կամ խոտանված կենցաղային տեխնիկա՝ պահանջելով կատարել պարզ գործողություններ։

Նմանատիպ գրառումները շատ արագ հավաքում են հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ՝ մոլորեցնելով օգտատերերին։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս կեղծ ֆեյսբուքյան էջերի գործունեությունը։

Թվերի գուշակում և 400 «քերծված» խմորախառնիչ

«Yerevan City Fans» անունով ֆեյսբուքյան էջը փետրվարի 17-ին հրապարակել է գրառում՝ օգտատերերին առաջարկելով գուշակել լուսանկարում պատկերված թիվը։ Որպես մրցանակ խոստանում են սմարթֆոններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ և գնումների վաուչերներ։

Գրառումն ուղեկցվում է լուսանկարով, որտեղ դժվարությամբ ճանաչելի թվեր են երևում, և մարդիկ ակտիվորեն փորձում են գտնել ճիշտ պատասխանը։ Արդյունքում հրապարակումն արդեն ունի հարյուրից ավելի մեկնաբանություն և տարածում։

Էկրանապատկերում՝ «Yerevan City Fans» կեղծ էջի գրառումը

Էջի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում ստեղծվել է դեռևս 2023 թվականի նոյեմբերին «K̲a̲r̲e̲l̲y̲ R̲u̲i̲z̲» անունով։ Էջը միայն օրեր առաջ՝ փետրվարի 17-ին է վերանվանվել «Yerevan City Fans»՝ խաբեությունն իրականացնելու նպատակով։

Մեկ այլ կեղծ էջ՝ «ۦYerevan City Supermarkets.ۦ» անվանումով, հունվարի 22-ին հրապարակել է մեկ այլ գրառում, ըստ որի՝ իբր նվիրում են 400 խմորախառնիչ։ Նշվում է, թե տեխնիկան չի վաճառվում աննշան քերծվածքների և փոսերի պատճառով։ Օգտատերերին հորդորում են մեկնաբանություններում գրել «@» նշանը և սեղմել «գունանշել» (highlight) կոճակը։

Էկրանապատկերում՝ «ۦYerevan City Supermarkets.ۦ» կեղծ էջի գրառումը

Այս գրառումը ստացել է ահռելի ներգրավվածություն՝ հավաքելով ավելի քան 1,800 մեկնաբանություն և 600-ից ավելի տարածում։ Ֆեյսբուքում @highlight հաղորդագրությունը ավտոմատ կերպով ծանուցում է օգտատիրոջ ընկերներին՝ ապահովելով գրառման վիրուսային տարածումը։

Էջը, ըստ թափանցիկության տվյալների, ստեղծվել է 2025-ի հոկտեմբերին և կառավարվում է Ինդոնեզիայից։ Սա հերթական անգամ հաստատում է, որ գործարքների և խաղարկությունների հետևում կանգնած են արտասահմանյան զեղծարարներ, որոնք թիրախավորում են հայաստանյան լսարանը։

Էկրանապատկերում՝ կեղծ էջի կառավարման վայրի վերաբերյալ տվյալները

Զեղծարարները, որպես կանոն, աշխատում են հստակ մշակված սխեմայով. մեկնաբանություն թողած օգտատերերին ուղարկվում է անձնական հաղորդագրություն, որը պարունակում է ֆիշինգային կայքերի հղումներ։ Այդ կայքերն արտաքնապես կարող են նմանակել սուպերմարկետի պաշտոնական կայքին։

Գրանցվելու կամ նվերը ստանալու պատրվակով զեղծարարները պահանջում են մուտքագրել անձնական տվյալներ և բանկային քարտի մանրամասներ։ Որոշ դեպքերում հղումները կարող են պարունակել վիրուսային ծրագրեր, որոնք վարակում են օգտատիրոջ սարքը և գողանում գաղտնաբառեր։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միակ պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է, որ խաղարկությունների վերաբերյալ անհրաժեշտ է ծանոթանալ իրենց պաշտոնական էջերում։

Կարդա նաև՝ «Հազարավոր լայքեր և տարածումներ. խարդախության անդադար շրջապտույտը ֆեյսբուքի հայկական տիրույթում»