ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի գերագույն առաջնորդին և նրա որդուն վերացնելու տարբերակը
Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա որդու սպանության հնարավորությունը։
Այս մասին նշում է Axios-ը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որի համաձայն Իրանին կտրվի «խորհրդանշական» ուրանը հարստացնելու հնարավորություն, եթե դա նրան զրկի ռումբ ստանալու հնարավորությունից: Այսպիսով, Axios-ը նշում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու չնչին հնարավորություն կա։
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկվել են ռազմական տարբերակներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդի դեմ ուղղակի մահափորձ», - նշում է աղբյուրը՝ հավելելով, որ նման տարբերակը կներառի նաև Խամենեիի որդու սպանությունը, որը համարվում է նրա հնարավոր իրավահաջորդը:
Աղբյուրը ընդգծում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։