Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տաս մարդ վիրավորվել է
Ռուսաստանի Ուդմուրտիայում անօդաչու թռչող սարքերի հարվածներից տուժել է տասնմեկ մարդ։
Այս մասին հաղորդում է տարածաշրջանի առողջապահության նախարար Սերգեյ Բագինը:
Նա նշել է, որ երեք մարդ հոսպիտալացվել է։
«Երեք մարդ հոսպիտալացվել է տարբեր ծանրության վնասվածքներով՝ երկու հիվանդ միջին, մեկը՝ ծանր վիճակում։ Եվս ութ վիրավորներ զննվել են բժիշկների կողմից և դուրս են գրվել», - գրել է Բագինը իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել էր, որ հանրապետության օբյեկտներից մեկը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով: