Մետրոպոլիտենում ոստիկանությունը ստուգում է խոշոր պայուսակները
Մետրոպոլիտենում միշտ էլ ոստիկանությունը ապահովել է հասարակության անվտանգությունը:
Newspress.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նաև փոխանցեց, որ խուճապի հարկ չկա, ոստիկանությունը պարզապես իրականացնում է իր աշխատանքը, որը գուցե, վերջին շրջանում ավելի տեսանելի է հանրության համար, քանի որ ավելի զգայուն ենք դարձել:
Ինչ վերաբերում է ոստիկանության հսկողության արդյունքներին, ապա Ա. Ահարոնյանը փոխանցեց, որ որևէ ոչ ստանդարտ իրավիճակ չի գրանցվել:
Հարցին. գուցե օտարերկրացիների պայուսակներն են ստուգվում, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ միշտ էլ խոշոր պայուսակները մետրոպոլիտենում ստուգվում է: