Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի ցուցանիշը գերակատարվել է. Գևորգ Պապոյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված միջին տնտեսական աճի թիրախը գերակատարվել է։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։ Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»,-գրել է Պապոյանը։