Ռուսաստանում ավտոմեքենան ընկել է Բայկալ լիճը. կան զոհեր
Իրկուտսկի մարզի Բայկալ լճում ինը մարդ տեղափոխող մեքենա է խորտակվել սառույցի մեջ։ Նախնական տվյալներով՝ յոթ զբոսաշրջիկ և վարորդը մահացել են։
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։
Միևնույն ժամանակ, Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտարարել է, որ մեկ մարդ փրկվել է, իսկ մյուսները ենթադրաբար մահացած են։
Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։