Հայտնի է, թե երբ է այցելելու Հայաստան Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան:
Այս մասին նշել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:
Այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։