Այդ ինչպե՞ս է, որ Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, իսկ Գայի պողոտայում խրամատներ են գոյացել. Մանուկյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Հարցեր Նիկոլ Փաշինյան-ին շարքից․․․
Այսօր Նիկոլ Փաշինյան Ձեզ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.
Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ի՞նչպես է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել․․․
Իմիջայլոց ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել՝ քանի որ քաղաքապետի փողոցն է։
Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել։
Հ Գ Ուղղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» Շտապ օգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց․․․
Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է»․․․»։