Այսօր ավտովթարի հետևանքով մահացածը ՊՆ ծառայող էր
Այսօր՝ փետրվարի 20-ին, NEWSPRESS.am-ը հայտնել էր, որ ժամը 01։09-ին Արարատի մարզում՝ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ վարորդը տեղում մահացել էր։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացած վարորդը 20-ամյա Մանվել Մ․-ն էր, ով ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում։