Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

ՔՊ «անհաջողակ» տղամարդիկ իրենց տեղը կզիջեն «հաջողակ» կանանց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նախընտրական ցուցակը կազմելու նպատակով իրականացված ՔՊ ներկուսակցական ընտրություններից հետո իշխող թիմում հետընտրական «բազառները» չեն դադարում։ Խնդիր է առաջացել նաեւ կանանց քվոտան պահպանելու հետ կապված։ 


Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, պարտադիր է համարում ցուցակում հակառակ սեռի 30 տոկոս ընդգրկվածությունը: Այսինքն, նախընտրական ցուցակում յուրաքանչյուր երրորդը պետք է լինի կին: Սա նշանակում է, որ օրեր առաջ ՔՊ ներկուսակցական ընտրությունների արդյունքում ձեւավորված նախնական ցուցակի առաջին 50-յակում պատգամավորության առնվազն 16 կին թեկնածու պետք է լինի, մինչդեռ  ՔՊ կանանց թիվը 12-ն է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 50-ից հետո հորիզոնականներում տեղ զբաղեցրած առնվազն 4 կին պետք է ցուցակում վեր բարձրանան եւ տեղ զբաղեցնեն առաջին 50-յակում, բնականաբար, նրանց իրենց տեղը պետք է զիջի 4 տղամարդ։

Մինչդեռ հայտնի է նաեւ, որ ՔՊ 1000-ից ավելի պատվիրակները նույն՝ գաղտնի ընտրակարգով պետք է մեկ անգամ էլ ընտրություն կատարեն առաջին 50-ի միջեւ, որպեսզի արդեն որոշեն անունների հերթականությունը: Ահա, այսպիսի խուճուճ համակարգ է մտածել Նիկոլ Փաշինյանը, որի ուղեղը բացառապես ներկուսակցական ինտրիգների եւ իր վաղօրոք մտածած սխեմաներն իրականացնելու ուղղությամբ է աշխատում: ՔՊ-ում որոշում ունեն, որ այդ ընտրությունները կանցկացնեն մարտի վերջերին, որից հետո արտահերթ համաժողովը օրենքի պահանջով կհաստատի նախընտրական ցուցակի առաջին 50 համարին, թեպետ օրենքն առաջին 30-ն է պարտադիր համարում, որ համագումարում հաստատվի։

Հիմա պետք է լուծեն իրենց իսկ ջանքերով առաջացած այս «բարդ» խնդիրը: Արդար մոտեցումը հուշում է, որ կանանց պարտադիր քվոտան պետք է լրացվեր ընտրությունների 2-րդ փուլից հետո, որովհետեւ վերջին հորիզոնականներում հայտնվածները 2-րդ փուլում գուցե բարելավեին իրենց արդյունքները` վեր բարձրանային, եթե, իհարկե, քվեարկությունն ընթանար ոչ թե 50 հոգու, այլ ամբողջ ցուցակի մասնակցությամբ: Սակայն մենք տեղեկացանք, որ թիմում որոշում է կայացվել, որ մինչեւ 2-րդ փուլը պետք է տեղի ունենան կանանց եւ տղամարդկանց «ռակիրովկաներ»։ 50 հոգանոց ցուցակի վերջին 4 հորիզոնականներում տեղ զբաղեցնող «անհաջողակ» տղամարդիկ իրենց տեղը կզիջեն 50-ից ցածր տեղ զբաղեցրած մի քանի «հաջողակ» կանանց, որոնք օրենքի ուժով կգան առաջ: 50 «անհաջողակ» կուսակցականներն են Հայկ Ավագյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Սերգեյ Բագրատյանն ու Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը: Վերջին երկուսը հավասար ձայներ են հավաքել, ուստի որոշել են, որ նրանցից ոչ մեկին էլ դուրս չեն թողնի, եւ ցուցակը կլինի ոչ թե 50, այլ 51 հոգուց։

Իսկ հաջողակ կանանցից ցուցակի 50-ին կմիանան Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Արաքսյա Վարդանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։ Մեզ ասացին, սակայն, որ այս տարբերակն էլ դեռեւս վերջնական չէ` չի հաստատվել ՔՊ վարչության կողմից, եւ չի բացառվում, որ խմորումները շարունակվեն, ու վարչությունում որոշեն կանանց համալրումն իրականացնել 2-րդ փուլից հետո` առայժմ քվեարկելով եղած ցուցակի շրջանակներում: