Լեհաստանը պատրաստ է երկու օրվա ընթացքում ականապшտել Ռուսաստանի և Բելառուսի հետ իր սահմանները
Լեհաստանը կարող է անհրաժեշտության դեպքում 48 ժամվա ընթացքում ականապատել Ռուսաստանի և Բելառուսի հետ իր սահմանները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը, ըստ Defence24.pl-ի։
Վարչապետի խոսքով՝ երկիրը դուրս է գալիս Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը։ Տուսկը նշել է, որ Լեհաստանն ավարտում է ազգային անվտանգության ապահովման համար ականապատման նախագիծը։
Վարչապետը ընդգծել է, որ «Արևելյան վահան» նախագիծը թույլ է տալիս արագ ականապատել արևելյան սահմանը երկու օրվա ընթացքում։