«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան
Սիրելի ընկերներ, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ես լիազորված եմ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալություն հայտնելու բոլոր արձագանքների հեղինակներին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է հանդիպելու և քննարկելու բոլոր առաջարկները։
Պարոն Ծառուկյանը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած և համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնող անձերից և ուժերից որևէ մեկը չի բարձրացրել նախընտրական ցուցակում տեղի կամ կազմի հարց։ Սա իսկապես գնահատելի է։
Մեր սկզբունքն է. կարևորը պետությունն է, ոչ թե պաշտոնը, կարևորը մանդատը չէ, այլ՝ աշխատանքի արդյունքը»։