Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան

Վերաբացվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված նախասրահը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է ժամանակակից ապակեպատ տանիք, բարելավվել են ենթակառուցվածքները։ Արդյունքում ստեղծվել է նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր՝ նախատեսված ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։ Նախագիծն իրականացվել է «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով միջոցառումը հատկապես Գիրք նվիրելու օրվա շրջանակում։ Նախարարը նշել է՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին գրադարանն իր սիրելի վայրն է եղել, և այժմ առանձնահատուկ հուզմունք է ապրում՝ տեսնելով, որ գրադարանն անճանաչելիորեն փոխվել է: «Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր։ Մենք գիտեինք, որ դասերի ընթացքում գրականության կարիք կունենանք, որը կարող ենք գտնել գրադարանում։ Կարծում եմ, որ ներկա ուսանողների համար այսպիսի գրադարան այցելությունն իսկապես հաճույք պետք է լինի․ այստեղ մտնելու համար կարելի է ժամերով հերթ կանգնել, ինչպես աշխարհի շատ համալսարաններում։ Գրադարանում ձևավորված միջավայրը նոր հնարավորություններ է ընձեռում սովորելու, զարգանալու, քննարկելու և շփվելու համար»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ գրադարանի վերաբացումը Երևանի պետական համալսարանում կրթության նոր որակի և ուղենիշների հաստատման ևս մեկ կարևոր քայլ կլինի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գրադարանը պետք է գործի ոչ միայն որպես բուհի կառուցվածքային միավոր, այլև որպես ինքնուրույն հարթակ՝ հանրային նշանակությամբ։

«Գրադարանը բուհի մի մասն է, սակայն այն պետք է ունենա նաև աշխատանքային առանձնացված ռեժիմ՝ դառնալով նաև հանրային տարածք։ Կարծում եմ՝ դրա բոլոր հնարավորություններն այստեղ առկա են՝ թե՛ առանձնացված մուտքի, թե՛ ձևավորված ենթակառուցվածքների առումով։ Վստահ եմ՝ Երևանի պետական համալսարանն այս իմաստով դառնալու է նաև հանրային գրադարան, ինչը կարևոր է բուհերի ներկայությունը մեր հանրային կյանքում ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ վերջին շրջանում ԵՊՀ կատարած բազմաթիվ այցերը վկայում են բուհի դինամիկ զարգացման մասին․ բացվել է Արհեստական բանականության կենտրոնը, արդիականացվում են լաբորատոր ենթակառուցվածքները, ակտիվորեն կազմակերպվում են գիտաժողովներ և քննարկումներ։

«Երևանի պետական համալսարանը ձևավորվում է որպես ժամանակակից, միջազգային մրցունակության չափանիշներին համապատասխանող բուհ։ Հուսով եմ, որ այս շարունակական զարգացումը կարտացոլվի նաև բուհի միջազգային գրավչության բարձրացման, վարկանիշի աճի և միջազգային ուսանողների թվի ավելացման մեջ»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հնարավորություններ է ստեղծում կրթության և գիտության համակարգի միջազգայնացման համար։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնությունը երկար տարիների ընթացքում ձևավորված գաղափարի իրագործում է՝ միտված համալսարանական միջավայրի որակական զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի ձևավորման և իրականացման ողջ ընթացքին մասնակցած բոլոր գործընկերներին ու պատասխանատուներին՝ ընդգծելով նրանց հետևողական և համատեղ աշխատանքի կարևորությունը։

Առանձնահատուկ երախտագիտությամբ ռեկտորը նշել է «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել շինարարական աշխատանքների իրականացումն ու նոր միջավայրի ստեղծումը։ Նա ընդգծել է նաև, որ սրահը կրում է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը՝ ընդգծելով Իզմիրլյանի ներդրումն ու հետևողական աջակցությունը կրթության և գիտության զարգացման գործում։

Ռեկտորը է շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուշադրության և աջակցության համար։ Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ նորաստեղծ տարածքը դառնալու է գիտելիքի ստեղծման ու փոխանցման, նորարարական գաղափարների ձևավորման հարթակ՝ նպաստելով ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների ստեղծարար ներուժի լիարժեք բացահայտմանը:

ԵՊՀ գրադարանն այսօր ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ շարունակաբար համալրվում են գրադարանի ֆոնդերը՝ պետական հատկացումների, գրքափոխանակության, դրամաշնորհների և նվիրատվությունների միջոցով։ Գրադարանը հարստացել է տարբեր բնագավառների արդիական գրականությամբ և արժեքավոր հավաքածուներով, այդ թվում՝ Գալուստ Գյուլբենկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր) հավաքածուներով։

ԵՊՀ գիտական գրադարանը Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով է կոչվում 1997 թվականից։