Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է արքայազն Էնդրյուն
Բրիտանական ոստիկանությունը հայտարարեց 60-ամյա մի տղամարդու ձերբակալության մասին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով: Կալանավորվածի անունը պաշտոնապես չի հրապարակվել, բայց BBC-ն նրան նույնականացրել է որպես արքայազն Էնդրյու։
Քննության շրջանակներում խուզարկություններ են իրականացվում Բերկշիրի և Նորֆոլկի հասցեներում: Կասկածյալը կալանավորված է: Ոստիկանության խոսնակ Օլիվեր Ռայթը հայտարարել է, որ գործը հարուցվել է ստացված նյութերի մանրակրկիտ գնահատումից հետո: Նա նշել է, որ իրավապահ մարմինները հաշվի են առնում իրավիճակի նկատմամբ բարձր հանրային հետաքրքրությունը և խոստացել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ։
Ինչպես նշում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում աճում են կոչերը, որ արքայազն Էնդրյուն ԱՄՆ-ում ցուցմունք տա ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ: