ԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ
Քաղաքականություն

Ոչ մի նորմալ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել նման դաժան մարդասպանի «հերոսացումը», առավել ևս՝ պետական մակարդակով. Հայրապետյան

Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ  Հայրապետյանը.

«22 տարի առաջ՝ փետրվարի 19-ի առավոտյան, ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործում հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված էր հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել էր Սաֆարովի վրա և դուրս վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին գնացել էր մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ էր եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել էր Սաֆարովին։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ. օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց։

Այս տարի նրան շնորհվեց գնդապետի կոչում։ Այսինքն՝ այս սարսափելի սպանությունից 21 տարի անց Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են պարգևատրել Սաֆարովին։ Ես կարդացել եմ դատական նիստի սղագրությունը տարիներ առաջ, հետո տեսել եմ Սաֆարովի «հերոսացումը» Ադրբեջանում։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել նման դաժան մարդասպանի «հերոսացումը», առավել ևս՝ պետական մակարդակով։ Բայց այսքանից հետո դեռ Ալիևը մեզ կոչում է «նացիստ»։ 

Չգիտեմ՝ մենք խելքի ու ընկալումների հետ կապված թերանո՞ւմ ենք, թե Ադրբեջանի ղեկավարությունն է համառ և հետևողական իր հանցավոր վարքում։ Հիշեցնեմ, որ նման դաժանության արարքներ հետագայում տեղ գտան Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ՝ 2016-ի ապրիլին, 2020-ին, իսկ ՀՀ-ի դեմ պատերազմում՝ 2022-ի սեպտեմբերին, երբ դաժանաբար սպանվել և անդամահատվել էր հայ կին զինծառայողը։ Ադրբեջանում ոչ մեկ երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս հանցանքների համար, հակառակը՝ այդ ամենը խրախուսվել է հենց Ալիևի կողմից…»