Փաշինյանը Կարեն Անդրեասյանին 8 օրով գործուղում է Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանտ մարտի 21-28-ը ներառյալ կգործուղվի Փարիզ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. «Փարիզի արբիտրաժային շաբաթ (PAW)» միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին 2026 թվականի մարտի 21-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Կարեն Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ մարտի 22-27-ն ընկած ժամանակահատվածի համար, գիշերավարձը՝ մարտի 22-28-ը ներառյալ):
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախա- 2 տեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: