36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցում
Քաղաքականություն

Սատարում ենք «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնում ներդնել մեր մասնագիտական ներուժը. Աշոտ Գրիգորյան

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
 
«Բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները։
 
Ներքին համերաշխության և հայկական աշխարհի վերածննդին ուղղված այս հիրավի պատմական առաքելությունն ունի կոնսոլիդացիոն մեծ ներուժ։
 
Մեզ պատուհասած համազգային աղետից հետո կարևորագույն նշանակություն ունեն համախմբող, մեր կարողություններն ու մտավոր տաղանդը միավորող նման նախաձեռնությունները։ Եվ հակառակը, պառակտում ու բաժանում, թշնամանք և ուժերի վատնումը մեծագույն վատությունն է, որ կարելի է անել հայկական աշխարհին։ Ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ազգի մեծ մարմնի ներսում բաժանարար գծեր տանելը՝ սև-սպիտակ, ռուսամետ-արևմտամետ, ներկա-նախկին, հանցագործություն է, թշնամուն տրվող նվեր։
Պատմական ճակատագրի բերումով մեր ժողովրդի մի մասն ապրում է հայրենիքում, մի զգալի մասը՝ Ռուսաստանում, մի մեծ մասը՝ Արևմուտքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արևելքում։ Հայեր կան ամենուր։ Բայց մենք ունենք մեկ միասնական հայրենիք, մենք մեծ հայկական ընտանիքի մասն ենք, և անկախ մեր որոշ տեսակետային տարաձայնություններից, համազգային նշանակության, ինքնության հարցերում ոչ ոք իրավունք չունի մեզ բաժանելու։
 
Երբ մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ, երբ մեր հարևանները հարցականի տակ են դնում մեր գոյության իրավունքը մեր հազարամյա հայրենիքում, էլ ի՞նչ ներքին բաժանման մասին կարող է խոսք լինել։
 
Գագիկ Ծառուկյանն իրավացի է, երբ հայտարարում է, որ այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ Մենք պիտի վերագտնենք մեր ուժը, և ուժերի համախմբմամբ ու փոխադարձ վստահությամբ հաղթահարենք այս ծանր շրջանը։
 
Վստահ լինելով, որ հայկական աշխարհի վերածննդի ու աշխարհասփյուռ հայության ամբողջ ներուժի ներդրմամբ մենք ի զորու ենք չեզոքացնել վտանգները և վերջապես սկսել Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը, մենք սատարում ենք «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը և պատրաստակամություն ենք հայտնում ներդնել մեր մասնագիտական ներուժը՝ նախաձեռնության ուժեղացման և Եվրոպայի հայ համայնքներում առարկայական քննարկումներ ու մասնակցություն ապահովելու համար»: