Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
«Այսօր Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, և մենք զգալիորեն կուժեղացնենք մեր հակազդեցությունները», - գրել է Զելենսկին Telegram-ում։
Նա պնդել է, որ Լուկաշենկոն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից՝ մեծացնելով իր ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության սրման մեջ։
«Նրա համար դա կբերի հատուկ հետևանքներ», - հավելել է Զելենսկին։