Հայտնի է, թե ով է ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը Հայաստանում
Եվրոպական Միության Խորհուրդը Սատու Կոիվուին նշանակեց Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության նոր ղեկավար։
Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտտերին։ Սատու Կոիվուն բարձրաստիճան ֆինն ոստիկան է, որն ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ ազգային և միջազգային մակարդակներում։ Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում Պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։
Մինչև առաքելության ղեկավար նշանակվելը, նա աշխատել է որպես մարդկային ռեսուրսների ղեկավար Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում: