Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջևում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիև զույգով․ Աշոտյան
Չմոռանաք, որ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադիյ Ղուկասյանին, Լեւոն Մնացականյանին եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մյուս ներկայացուցիչներին խոշտանգողը, դատողը եւ դատապարտողը միայն Ալիեւը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նրանց ճակատագրի նման ընթացքը փայատերն ու մեղսագործը նաև Նիկոլն է։
Հիշեք նաև, որ այդ խայտառակ և այլանդակ «դատավճիռներով» մեղավոր են նշանակել ոչ թե Ռուբենին և մյուսներին, այլ հայ ժողովրդին։
Ոչ թե իրենց են տվել 20 տարի կամ ցմահ ազատազրկում, այդ մեզ են տվել ցմահ։
Ոչ թե իրենց են «նացիստ» նշանակել, այլ մեզ։
Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջևում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիև զույգով»։