36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցում
Քաղաքականություն

«Քոչարի» կուսակցությունը և Կուլտուրոցիդի կանխարգելման ինստիտուտը կոչ են անում ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը՝ բացառել պատմական արդարության հարցում որևէ հետքայլ

«Քոչարի» կուսակցությունը և Կուլտորուցիդի կանխարգելման ինստիտուտը խիստ մտահոգությամբ արձանագրում են, որ JD Vance-ի կողմից Հայոց Ցեղասպանության հիշատակի վայր այցելությունից հետո «Genocide» եզրույթի հեռացումը հրապարակային հաղորդակցությունից անընդունելի և վտանգավոր նախադեպ է։

Վենսի նման քայլը գուցեև շարունակությունն է այն բանի, որ Իրանում «խաղաղ ցուցարարները», ի թիվս այլ բաների, այրեցին երկու հայկական եկեղեցի։ Ի՞նչ կպատահի Իրանում, եթե «խաղաղ ցուցարարները», ամերիկյան միջամտության օգնությամբ (և նրանք ոչ մի սցենարի դեպքում այլ տարբերակ չունեն), հիպոթետիկորեն հաղթեն։

Սակայն իրանցիներին դեռ կարելի է հորդորել կանխել սա... Նրանք հայկական մշակութային ժառանգությունը մինչև այսօր պահպանում և վերահսկում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ստանդարտներով, որի համար մենք մեծ պարտք ունենք իրանցիների հանդեպ…

Միացյալ Նահանգներում Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ թե անհատական կարծիք է, այլ պետական դիրքորոշում։ Այն ամրագրվել է թե՛ գործադիր իշխանության մակարդակով՝ Ջո Բայդենի 2021 թվականի պաշտոնական հայտարարությամբ, թե՛ օրենսդիր իշխանության կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան բանաձևերով։

Այս փաստի պայմաններում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ փոխնախագահի  և ԱՄՆ սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի նախագահի կողմից այդ ձևակերպման հետքայլը քաղաքականապես անհասկանալի է և հակասում է ԱՄՆ պետական և օրենսդրա-իրավական շարունակականության սկզբունքին։

Նման մոտեցումների կիրառումը, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև Հոլոքոստի թանգարան այցելությունից հետո` «Holocaust» եզրույթի հեռացմամբ, ԱՄՆ քաղաքական և դատական համակարգում դա հանգեցրել է և կհանգեցնի կոշտ քաղաքական և իրավական հետևանքների և հնարավոր հրաժարականի պահանջի։ Պատմական արդարության հարցերում ընտրովի մոտեցումն անընդունելի է։

Ինչպե՞ս է Ջ. Վենսը ճանաչում Վարշավայում հրեաների Հոլոքոստ իրականացրած ֆաշիստական հրոսակախմբերի պարագլուխ, նացիստ-մուսաֆատական Ռասուլզադեի միջազգային հանրության կողմից չճանաչված և մերժված 1918-1920թթ պետության իրավահաջորդ՝ ներկայիս Արևմտյան Կասպիայի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ դասալիք Ալիև հայրը ու ցեղասպան տղան կյանքի են կոչել բնիկ ժողովուրդների անտրոպոցիդ, էթնոցիդ և քաղաքակրթության պատմության ընթացքում նմանատիպը չունեցող մեծագույն կուլտուրոցիդ՝ ոչ միան քրիստոնեական, այլ նաև իսլամական մշակութային արժեքների նկատմամբ…

Ջեյ Դի Վենսը Հայաստանի և մինի սուլթանի հետ մտադրությունները վավերացնելու ժամանակ ի՞նչ է պատասխանելու ԱՄՆ Պառլամենտին Վիլսոնյան Իրավարար վճիռը արհամարհելու համար։ Այն ոչ միայն միջազգային գերակա փաստաթուղթ է ԱՄՆ-ի համար, այլ նաև ԱՄՆ-ի Սահմանադրական ակտ է օրենսդիր, կարգադրիչ, գործադիր, դատական դաշնային, նահանգային և մունիցիպալ օրգանների և ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ վավերացված է Միացյալ Նահանգների ամենամեծ կնիքով...

Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական՝ առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը, որին մաս է կազմել 7 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»:

Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան, որի մեջ ամրագրված է միջազգային իրավունքում գործող ընթացակարգը, շատ հստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ: Մասնավորապես, նշյալ կոնվենցիայի 59-րդ հոդվածի 2-րդ կետը միանշանակորեն ամրագրում է. «Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկ այլ ձևով հավաստվում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը»:

Մեզ համար խորապես մտահոգիչ է հետևյալ հարցը․ եթե ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո հնարավոր է վերանայել կամ լղոզել նախորդ վարչակազմերի կողմից ընդունված պատմական և քաղաքական որոշումները, ապա ինչպե՞ս կարող են փոքր պետությունները վստահել ռազմավարական պայմանավորվածությունների կայունությանը։

Եթե այսօր անտեսվում է Ցեղասպանության ճանաչման հստակ ձևակերպումը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը չեն վերանայվի տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, էներգետիկ ենթակառուցվածքների կամ միջպետական պայմանավորվածությունների վերաբերյալ պարտավորությունները։

Դոնալդ Թրամփն իր վարչակարգով ուղենիշ է վերցրել աշխարհում քրիստոնյաների պաշտպանության հարցը և ինչպե՞ս է կյանքի կոչում /կցվում է/։

Այսօր օրակարգի հարց է դարձել Ռերիխի պակտի՝ հայտնի որպես Վաշինգտոնի համաձայնագրի կամ Գեղարվեստական ​​և գիտական ​​հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին պայմանագրի. պատմության մեջ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ առաջին միջազգային պայմանագրի նոր խմբագրությունը, Պակտում ավելացնելով խաղաղ պայմաններում, պատերազմական գործողությունների հետևանքով, ահաբեկիչներին ընդգրկելու և զանգվածային ոչնչացման արգելված զենք օգտագործելու կանխարգելման արդի խնդիրները։

Եվրոպական և լոնդոնյան օթյակների թելադրանքով, այցելելով դյոնմեի կողմից «փորձագիտորեն» սրբապղծված սրբերի մասունքներին՝ Հռոմի պապն Անգլիայի թագավորի և ԱՄՆ փոխնախագահի հետ, Հայաստանյան Առաքելական Եկեղեցուց կրկին կորզում է Աստծո կողմից Մայր Աթոռին տրված ձեռնադրման իրավունքի մենաշնորհը։

Զարմանալի չէ, որ Վատիկանի օրհնությամբ «Ծնունդ Նյուարմենիայի Աբրահամյան ընտանիքի տնից» - «Աբրահամյան ընտանիքի տան» դեսպանորդը՝ Ջեյ Դեյ Վենս Bowmanը, վայրէջք է կատարում այլևս Նյուարմենիայում/NEWARMENIA և հաստատում է «Աբրահամյան ընտանիքի տանը» նոր ձեռնադրված անդամի պաշտոնը:

Մինչ այդ, երբ խաղաղության նվիրյալներն արժանացան խաղաղություն, հանդուրժողականություն տարածողների արաբա-կաթոլիկ Զայեդյան փրկապսակին՝ «Աբրահամյան ընտանիքի տան» (Abrahamic Family Home Աբու Դաբիում) օրհնությամբ, որը միավորում է մզկիթը, կաթոլիկ եկեղեցին և սինագոգը մեկ վայրում, իսկ Հայ ժողովուրդը հայտնվում է մեղադրյալի աթոռին՝ որպես նացիստ հանցագործներ Nazi-Täter՝ Նյուրնբերգյան դատավարությունների իմաստով։ 

Հայաստանի համար խաղաղությունը չի կարող հիմնվել անորոշությունների վրա։

Մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ, որտեղ մեր տարածաշրջանը դիտարկվում է միայն որպես միջանցքային տրամաբանության օբյեկտ՝ առանց անվտանգության, ինքնիշխանության և ռազմավարական հավասարակշռության հստակ երաշխիքների։ Պատմական ճշմարտության հարցում երկակի չափանիշները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային իրավունքի ամբողջ համակարգի համար։


«Քոչարի» կուսակցությունը և Կուլտուրոցիդի կանխարգելման ինստիտուտը կոչ են անում ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը՝ պահպանել պետական դիրքորոշման հստակությունը և բացառել պատմական արդարության հարցում որևէ հետքայլ, որը կարող է խաթարել վստահությունը տարածաշրջանային կայունության նկատմամբ։


ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն 
Կուլտուրոցիդի կանխարգելման ինստիտուտ