Սաթիկ Սեյրանյանը դատի է տվել Պետրոս Ղազարյանին
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Առաջին ալիքի հաղորդավար, Ժաննա Անդրեասյանի ամուսին Պետրոս Ղազարյանի։
Սաթիկ Սեյրանյանը պահանջել է պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Petros Ghazaryan» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով հրապարակայնորեն հերքել 2026 թ․ հունվարի 14-ին, ժամը 16:57-ին կատարված հրապարակման մեջ տեղ գտած, իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները.
«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են /…/ Սաթիկ Սեյրանյանը /…/, - /…/ նրա սանջակ 24 նյուզը /…/,- /…/ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար/…/։
Սաթիկ Սեյրանյանը պահանջել է, որպեսզի Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ։
Սեյրանյանը պահանջել է Ղազարյանից բռնագանձել 1 000 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին․ այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս առկա չէ։