ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են
«Գործընկերություն հանուն խաղաղության 2026» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվում է ուսումնական դասընթացը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտում կազմակերպված դասընթացի մասնակիցներին սկզբում տրվել է մանրամասն տեղեկատվություն թեմայի և նպատակների վերաբերյալ։
Ուսումնական դասընթացին մասնակցում են Ադրբեջանի 28 և ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 38 ներկայացուցիչներ։