Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Մամուլ

Թափանցիկ, բայց ուղղորդված ընտրություններ. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Ավարտվեցին իշխող թիմի ներկուսակցական եռօրյա ընտրությունները, եւ համացանցը խաղաղվեց ՔՊ-ականների՝ կարկտահարության նմանվող ստատուսներից, ագրեսիվ քարոզչությունից։ Անցած երեք օրերին մի այնպիսի աղմուկ-աղաղակ, հարայ-հրոց էին դրել այդ առիթով, որ կարելի էր կարծել, թե դարի իրադարձությունն է տեղի ունենում: Պարզ է, որ նպատակը հանրային հարթակներն իրենցով լցնելն է, հուժկու քարոզարշավ ներկայացնելը եւ իրենց հետագա հաղթանակի նկատմամբ վստահություն ներշնչելը: Իսկ այս թատերականացված ներկայացմամբ նաեւ փորձում էին ցույց տալ, որ թափանցիկ, արդար, ժողովրդավար պրոցես է ընթանում, եւ անգամ ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ ընտրական ցուցակ են ձեւավորում։


Մինչդեռ, ՔՊ-ի ներսից ստացվող տեղեկատվությունից դատելով, շատերն են դժգոհ մնացել այս գործընթացից եւ կարծում են, որ իրականում տեղի են ունեցել ուղղորդված ընտրություններ, «տասովկաներ»։ Չնայած արգելված են եղել քարոզչությունն ու պատվիրակներին «մոտենալը», սակայն շատերը դա արել են, ուստի ոմանց արդյունքները շատ հեռու են իրենց իրական վարկանիշներից․ ոմանք ավելին են ստացել, ոմանք` ցածր: Դիցուք, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է 932 ընտրողից 431-ը։ Որքան էլ Վարդանյանը գրեթե միակ պրոֆեսիոնալ իրավաբանն է համարվում եւ օրենսդրական աշխատանքին ունակ եզակիներից է, ՔՊ շարքերը նրան լավ չեն ճանաչում, նա գրեթե մարզային այցեր չի անում, ակտիվ շփումների մեջ չէ տարածքայինների հետ, շատերը կասկածում են, որ նրա համար ասվել է ինչ-որ մարդկանց, որ Վարդանյանը լինի առաջին հիսունյակում: Եվ նա 24-րդ տեղում է հայտնվել։ ՔՊ-ում տարակուսանքի տեղիք է տվել կապանցի Դավիթ Դանիելյանի ստացած ձայների քանակը․ նա 28-րդ տեղում է՝ 402 ձայնով։ Նկարիչ, նախկին փոխնախարար Դանիելյանին էլ քչերը գիտեն, նա «քֆուրչիների»` ծանր հրետանու բրիգադից չէ, ուստի նրա ստացած բարձր ձայների միակ գաղտնիքը վերագրում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը թիմի գորշ կարդինալն է եւ իր մտերիմին անձամբ է առաջ հրում: Նա, ըստ ամենայնի, ջանք չի խնայել, որ վերջինս հայտնվի խորհրդարանում, եւ դրա համար օգտագործել է իր պաշտոնեական դիրքը:

Կամ՝ ՔՊ գրասենյակի գործավարուհի՝ հանրությանն անհայտ ոմն Քնարիկ Հարությունյան, տեղ է գտել առաջին 50-ի մեջ՝ 298 ձայնով, իսկ գործող պատգամավորներից շատերը հայտնվել են ցուցակի ծայրամասում: Ասում են՝ նա ի պաշտոնե կապի մեջ է եղել պատվիրակների հետ եւ ծածուկ քարոզչություն է արել իր օգտին։ Զավեշտալի է նաեւ սեպտեմբերից պատգամավոր աշխատող, բայց ծպտուն չհանած Էսթեր Այվազյանի ստացած 90 ձայնը, նրան այնքան չեն ճանաչում թիմում, որ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջը գովազդի տակ էր դրել, որ իմանան իր մասին։ Կամ, ասենք, Գնել Սանոյսանը ընդունեց, որ հետեւում է թողել բազում ակտիվ թիմակիցների, ոմանց կարծիքով,  իր նախկին կապերն է բանեցրել. երբ ՏԿԵ նախարար էր, նա կուրացիա էր անում տարածքայինները։ Ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 554 ձայնն է․ սեպտեմբերին՝ վարչության ընտրությունների ժամանակ, նա 404 ձայն էր ստացել: Ոմանք կատակում են, թե վարչաբենդում նրա պարը մի 150 լրացուցիչ ձայն բերեց նախարարին, կանանցից նա ամենաշատ ձայներ ստացածն է։ Հաջորդը Ալխաս Ղազարյանն է: Կանանց ջոկատում Արուսյակ Ջուլհակյանն է` 471 ձայն, Հասմիկ Հակոբյանը` 469, Լիլիթ Մակունցը` 438, Սրբուհի Գալյանը` 406, Նազելի Բաղդասարյանը` 400, Արուսյակ Մանավազյանը` 362, Զարուհի Բաթոյանը` 351, Տաթեւիկ Գասպարյանը` 298, եւ Սոնա Ղազարյանը` 293 ձայնով: Սրանք են առաջին 50 տեղում ընդգրկված անունները։

274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, 932 վավեր քվեաթերթիկներից նրան 894 անձ է քվեարկել: Իսկ ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական: 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսինքն, 38 կուսակցական չի քվեարկել Փաշինյանի օգտին, եւ սա նշանակում է, որ անգամ թիմում նա անառարկելի հեղինակություն չունի՝ իբրեւ առաջնորդ։ Առաջին փուլից հետո սպասվում է եւս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուներից կազմված ցուցակը նորից կդրվի քվեարկության, եւ կորոշվի ընտրացուցակում դասավորությունը: