Օկուպացված Ակնա է ուղարկվել բնակվելու մոտ 400 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է անտուն մարդկանցով բնակեցումը օկուպացված Արցախում:
Օկուպացված Ակնա են ուղարկվել ընտանիքներ, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Ակնա է ուղարկվել 120 ընտանիք՝ 419 մարդ։ Նշվում է, որ այս ամիս ևս մեկ խումբ կուղարկվի բնակվելու օկուպացված Ակնայում: