«Թեհրան» հեռուստասերիալի պրոդյուսերին մահացած են գտել
Հանրահայտ «Թեհրան» հեռուստասերիալի 52-ամյա պրոդյուսեր Դանա Էդենին մահացած են գտել Աթենքի հյուրանոցներից մեկում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Sky News-ը։
Մահվան պատճառը դեռևս պարզված չէ: Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության տարբերակը: