Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». մանրամասներ 15-ամյա աղջկա առևանգման դեպքից․ NEWS.am

Սովորականի նման 10–րդ դասարանի աշակերտուհի Ս.–ն մինչև վերջին ժամը նստել է դասի, զանգից հետո տուն պիտի գնար, բայց տուն չի գնացել, գնացել է անհայտ ուղղությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Ավագյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած դեպքին։

«Մեր ուսուցիչները, որոնք դասի վերջին գնում էին տուն, իրենք հանդիպել են երեխային մեր կենտրոնական մասում, որ վերուվար էր, քայլում էր տարակուսած, ինչ-որ մի բանի էր սպասում։ Զանգից հետո  բոլորն էլ գնում են տուն ու նույն ձևով էլ ինքն է գնացել տուն։  Ու հետո լսեցինք, որ գնացել է անհայտ ուղղությամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների սիրած տղայի հետ է հեռացել, տնօրենն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ սիրած տղան է, թե ոչ, համենայնդեպս հաղորդագրությունը փաստում է այն, որ սա նախապես կազմակերպված միջոցառում է եղել։ Որովհետև վերջին ժամի ուսուցչուհին միշտ հավաքում է հեռախոսները, դասի վերջում տալիս է։ Ինքն այդ օրը չի տվել իր հեռախոսը, ասել է՝ տվել եմ փոքր եղբորս, որը սովորում է չորրորդ դասարանում։

Ըստ իս ճիշտ չի ասել, որովհետև նախորդ ժամի ուսուցչին ասել է, որ իր մոտ է հեռախոսը, նույնիսկ օգտվել է հեռախոսից, ուսուցչուհու խնդրանքով և պահանջով պահել է հեռախոսը՝ դասապրոցեսը չխանգարելու համար։ Բայց այդ օրը ինքը շատ հաճախակի հեռախոսի մեջ է եղել։

Ես հիմա պիտի ներկայացնեմ, որովհետև սա արդեն կոչվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա։ Մենք նշանակում ենք բացակաները ամսի 12-ից, մինչև տեսնենք ինչ է լինում»։

Դպրոցի տնօրենի խոսքով, ծնողները շատ անհանգիստ են. «Մեզ թվում է, որ ծնողները տեղյակ են, որովհետև մենք լսել ենք, որ ծնողները այցելել են այդ տուն, ով որ տարել է այդ աղջկան, խոսել են տղայի ծնողների հետ, բայց որ տղան հիմա աղջկան պահում է անհայտ տարածքում, ըստ իս դա փաստ է, որովհետև ծնողն ասում է ես պիտի հետ բերեմ իմ երեխային, ինչ ուզում է լինի»։

Արուսյակ Ավագյանը նշեց, որ աղջիկն ազգությամբ եզդի է, ինքը աղջկա հորը ևս դասավանդել է. ««Խելոք աղջիկ է, լավ երեխա է, ոչ մի արտառոց բան 10 տարվա ընթացքում չի եղել, անսպասելի էր, բացարձակ չէինք սպասի իրենից նման բան։

Արդեն ճանապարհին ինքը գրել է, որ ես գնում եմ իմ երջանկության հետևից, խնդրում եմ ինձ չփնտրեք։ Հոր ասելով եմ ես սա ասում։ Փաստը այն է, որ երեկ էլ է երեխան WhatsApp-ով զանգել, խոսել պապիկի և հոր հետ, երկու նախադասություն, ասել է՝ ես լավ եմ ու եթե բողոքել եք, բողոքը հետ վերցրեք։ Ծնողներն ասում են՝ գուցե և երեխային ստիպում են, որ նման բան ասի, իրենք էլ են տարակուսած։ Ես կապի մեջ եմ իրենց հետ»,– ընդգծեց նա։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ աղջկա հարազատներից մեկը զանգել է խմբագրություն և հայտնել, որ օրեր առաջ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 11-ին, դպրոցից տուն վերադառնալիս 15-ամյա աղջիկը ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են. «Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցել է հարազատը։