Վաղը Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի դեմ ապօրինի, շինծու դատական նիստը
Փետրվարի 17-ին կշարունակվի Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի այսպպես կոչված խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների շինծու հոդվածներով ապօրինի մեղադրվող Ռուբեն Վարդանյանի քրեական գործով բաց դատական նիստը։
Այս մասին հայտարարել է Բաքվի ռազմական դատարանը։
Փետրվարի 10-ին կայացած նիստում հայտարարվել է դատավարության ավարտը, որից հետո դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։