Նալբանդյանի ազգանունը դժվարությամբ են հիշում
ՀՀ ԱԳՆ նախարար Նալբանդյանը պարզվում է՝ մեկնել է Փարիզ: Այն, որ ժամանակին Փարիզից Հայաստան եկած Նալբանդյանի համար Փարիզը միշտ էլ տաքուկ անկյուն է եղել, կասկածից վեր է: Բայց հասարակությունը Նալբանդյանից սպասում է աշխատանքՙՙ և ոչ թե ճամփորդություն:
Այս օրերին, երբ աշխարհի տարբեր տրամաչափի կառույցներ անդրադառնում էին Արցախի սահմանին տիրող լարված իրավիճակին ԱԳ-ն քար լռությամբ դիտորդի կարգավիճակով հետևում էր: ՈՒ հանկարծ ԱԳ-ն հաղորդագրություն է տարածում, որ Նալբանդյանը Փարիզ է հասել, Ֆրանկոֆոնիայի համագործակցության ծրագիր է ստորագրել ու Ֆրանկոֆոնիայի քարտուղարի հետ Արցախում ստեղծված իրավիճակից են խոսել:
Նալբանդյանը իր աշխատանքով այս տարիներին կարողացավ Հայաստանը մեկուսացնել աշխարհից ու հետն էլ ինքն է մեկուսացել ՀՀ քաղաքական տարածքից: Անգամ Նալբանդյանի ազգանունը վերլուծաբաներն ու փորձագետներն են դժվարությամբ հիշում պարզ պատճառով՝ այդ կառույցի միակ ու կարևոր գործառույթը այս տարիներին եղավ ու մնում է մամլո հաղորդագրությամբ հասարակության հետ շփվելն ու ճամփորդելը:
Նալբանդյանի շնորհիվ ՀՀ դիվանագիտական կորպուսը վեր է ածվել ինչ- որ տեղ օլիմպիական ու ինչ որ տեղ բիզնես կապեր հաստատող ակումբի, ինչի վառ ապացույցն այս օրերին միջազգային արձագանքն էր: